Ապրանքի ծագման երկրի փորձաքննություն

Ապրանքի երկրի ծագման փորձաքննությունը նորմատիվ դաշտով կանոնակարգված է։ Մասնավորապես փորձաքննությունը անց է կացվում <<Մաքսային կարգավորման մասին>> 4-րդ գլխի (հոդվածներ 14-20) դրույթների, ինչպես նաև ՀՀ կառավարության 30 դեկտեմբերի 2010թ․ թիվ 1772-Ն որոշմամբ (իր փոփոխություններով, որոնք ներկայացված են ներկայումս գործող որոշման մեջ) և տվյալ որոշման հավելվածի 13-րդ և 14-րդ կետերով ներկայացված պահանջներով։

Մասնավորապես փորձագետը ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո անցկացնում է փորձաքննություն, որի նպատակն է`

  1. որոշել ապրանքի արտադրության համար օգտագործված նյութերի և բաղադրիչների քանակները.
  2. անհրաժեշտության դեպքում որոշել բաղադրիչների ծագման երկիրը.
  3. որոշել արտադրանքի արտադրության համար օգտագործվող յուրաքանչյուր բաղադրիչի, այդ թվում` ներմուծված բաղադրիչի արժեքը, չափը և տեսակարար կշիռը՝ տվյալ արտադրանքի վերջնական գնի մեջ:

Փորձագետը փորձաքննության անցկացման նպատակով իրավունք ունի`

  1. մուտք գործելու արտահանող կազմակերպություն, ուսումնասիրելու արտադրության գործընթացները.
  2. ստուգելու և վերլուծելու արտահանվող ապրանքների տեխնոլոգիական գործընթացները:

Վերընշված բոլոր գործընթացները մեր կողմից իրականացվում են։

Հարկ ենք համարում նշել, որ փորձաքննությունը նույնական է բոլոր ապրանքների համար։
Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի շարք միջազգային պայմանագրեր այլ երկրների հետ, որոնց համաձայն հայկական ծագում ունեցող ապրանքները տվյալ պետություններ արտահանելու դեպքում ստանում են մաքսային արտոնություններ։ Միջազգային պայմանագրերում ներկայացված են նաև այն կանոնները, որոնց համաձայն ապրանքը կարող է ստանալ հայկական ծագում։ Հետևաբար տվյալ պետություններ արտահանելու դեպքում եթե կան տարբերություններ ՀՀ-ում գործող վերոնշյալ նորմատիվ ակտերից՝ փորձաքննությունը իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան։


Մասնավորապես՝

  • Ուզբեկստան և Թուրքմենստան արտահանելու համար օգտագործվում է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարության ղեկավարների խորհրդի (այսուհետ ԱՊՀ ԿՂԽ) կողմից հաստատված <<Ապրաների ծագման երկրի որոշման կանոնները>> (Правила определения страны происхождения товаров) առ 24․09․1993թ․։
  • Վրաստան արտահանելու համար օգտագործվում է ԱՊՀ ԿՂԽ կողմից հաստատված <<Ապրաների ծագման երկրի որոշման կանոնները>> առ 30․11․2000թ․։
  • ԱՊՀ կազմի մեջ մտնող բոլոր մնացած այլ երկրներ  արտահանելու համար օգտագործվում է ԱՊՀ ԿՂԽ կողմից հաստատված <<Ապրաների ծագման երկրի որոշման կանոնները>> առ 20․11․2009թ․, 03․11․2017թ․ ընդունված փոփոխություններով։
  • ԱՄՆ, Ճապոնիա, Կանադա, Նորվեգիա և Շվեյցարիա մի շարք ապրանքներ (ըստ երկրների ապրանքատեսակները փոխվում են)   արտահանելու համար օգտագործվում է  GSP պրեֆերենցիաների համընդհանուր համակարգը։
  • Վիետնամ արտահանելու համար օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության և միության մեջ գտնվող անդամ պետությունների, մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, մյուս կողմից ստորագրած <<Ազատ առևտրի համաձայնագիրը>> առ 29․05․2015թ․։
  • Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանելու համար օգտագործվում է  Եվրասիական տնտեսական միության և միության մեջ գտնվող անդամ պետությունների, մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս կողմից ստորագրած <<Ժամանակավոր համաձայնագիրը, որը տանում է ազատ առևտրի գոտի ստեղծմանը>> առ 17․05․2018թ․։